Բլեզ Պասկալի անվան միջազգային գիտահետազոտական ամբիոններ [fr]

Բլեզ Պասկալի անվան ամբիոնները բարձրակարգ և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին հնարավորություն են ընձեռում լրիվ դրույքով աշխատել Փարիզի կամ Իլ դը Ֆրանսի բարձրագույն կամ գիտահետազոտական ուսումնական հաստատություններում մոտավորապես 2 տարվա կտրվածքով, 12 ամսով:

Տարբեր գիտնականներից կազմված հանձնաժողովը կընտրի առավելագույնը 5 թեկնածուի Իլ դը Ֆրանս շրջանի համար` ելնելով նախագծի գիտական արժեքից, միջգիտակարգային բնույթից և ներկայացված փաստաթղթերի որակից:
Մինչև 200.000 եվրոյի հասնող դրամաշնորհը, ներառելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր նախագծի համար, մասնակցին թույլ կտա նվիրվել իր գիտական նախագծին` համապատասխան միջոցներ, միջավայր, սարքավորումներ ունենալով:

Գեղեցիկ սեռի թեկնածուների մասնակցությունը ակտիվորեն խրախուսվում է:

տպագրված ... 05/12/2013

Էջի սկիզբ