Բիկ և Պոկեմոն Կրյու խմբերի աննախադեպ հաջողությունը Երևանում [fr]

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի շրջանակներում, Բիկ խումբը Հաիթիից և Պոկեմոն Կրյուն Ֆրանսիայից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ երկու համերգ տվեցին Երևանում: Ներկայացնելով ֆրանկոֆոնիայի երաժշտական և լեզվական բազմազանությունը, երկու խմբերը մեծ հաջողություն ունեցան, մասնավորապես 2015թ. հոկտեմբերի 11-ին Խամաճիկների թատրոնում խանդավառ հանդիսատեսներիի ներկայությամբ կայացած համերգի ընթացքում:
Ֆրանսերենով և կրեոլերենով կատարված երգերով, հիպ հոպ, ռեփ, ֆոլկ ոճով, բրեք դանսի պարային շարժումներով, Բիկը և Պոկեմոնը բարձր պահեցին ֆրանկոֆոնիայի գույները և երկխոսության, հանդուրժողականության և խաղաղության նրա արժեքները՝ պարի հրավիրելով բոլորին: !

տպագրված ... 15/10/2015

Էջի սկիզբ