Բիկը իր գործին նվիրված երաժիշտ է : [fr]

JPEG

Ս.թ. հոկտեմբերի 9-ից 11-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի շրջանակներում, Երևանում ելույթ կունենա Հաիթիից ժամանած ռեպեր-սլամեր ԲԻԿը / իսկական անունն է Ռուզվելտ Սայան/ :

Օժտված լինելով հանգավորելու տաղանդով, թե ֆրանսերենով, թե կրեոլերենով, Բիկը մեզ է ներկայացնում ռեպի և ֆոլկի մի հիանալի համադրում և համերգներով հաճախ է հանդես գալիս Մոնրեալում, Նյու-Յորքում և Մայամիում :

Լինելով Ֆրանկոֆոնիայի բարի կամքի դեսպան, նա իր երկրում հայտնի է նաև որպես քաղաքական ընդդիմադիր գործիչ, հատկապես երտասարդ սերնդին վերաբերվող հարցերում :

Մեծ ուրախությամբ ենք նրան ընդունում Հայաստանում, ուր նա հանդես կգա երկու համերգով՝

- Հոկտեմբերի 9-ին ժամը 18.00-ին բացօթյա –Կասկադ համալիրում
- Հոկտեմբերի 11-ին ժամը 19.00-ին Տիկնիկային թատրոնում

Ս.թ. հոկտեմբերի 10-ին, Միսակ Մանուշյանի անվ. ֆրանսերենի խորացված ուսուցմամբ թ. 48 միջնակարգ դպրոցում տեղի կունենա հանդիպում ֆրանսախոս աշակերտների հետ՝<<Ընդդիմադիր ոգի>> թեմայով :

Ինչպես նաև նա հոկտեմբերի 10-ին ժամը 17.00-ին նա կմասնակցի Մամուլի ծաղրանկարների ցուցահանդեսի բացմանը Ալյանս Ֆրանսեզում, որին կհետևի խոսքի և մամուլի ազատությանը նվիրված բանավեճ ՀՖՀ-ի և Ալյանսի ուսանողների մասնակցությամբ :

Ինչպես տեսնում եք մշակույթային իրադարձություններ և բանավեճերի մի ամբողջ շարք, որը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ճանաչելու ֆրանկոֆոնիայի ողջ բազմազանությունն ու հարստությունը :

տպագրված ... 07/10/2015

Էջի սկիզբ