Բժշկական ապահովագրական ծառայություն արտերկրում բնակվող ֆրանսիացի թոշակառուների համար [fr]

Վարձու աշխատողների բժշկական ապահովագրության ազգային դրամարկղը (ՎԱԲԱԱԴ) 2013թ. դեկտեմբերի 26-ին հրապարակել է շրջաբերական նամակ, որը ներկայացնում է հատուկ արտերկրում բնակվող ֆրանսիացի թոշակառուների համար ստեղծված նոր ծառայությունը:

2014թ. հունվարի 1-ից գործող ծառայությունը տարածվում է արտերկրում բնակվող (ԵՄ/ԵՏՏ/Շվեյցարիայից դուրս), կենսաթոշակային ռենտայից կամ կենսաթոշակից օգտվող (համաձայն Սոցիալական ապահովության Օրենսգրքի L. 311-9 հոդվածի) ֆրանսիացիների վրա, ովքեր, ի դեպ, գրանցված չեն Արտերկրում ֆրանսիացիների դրամարկղում: Նոր ծառայությունը սույն չափորոշիչներին համապատասխանող մեր հայրենակիցներին հնարավորություն է ընձեռում Ֆրանսիա ժամանակավոր այցի ընթացքում հնարավոր բժշկական ծախսերը հոգալ բժշկական ապահովագրության միջոցով:

Ծառայության իրականացումը վստահված է Սեն և Մարնի Ապահովագրության առաջնային դրամարկղի ներսում ստեղծված Արտերկրի ֆրանսիացի թոշակառուների ազգային կենտրոնին, որը միաժամանակ և՛ կառավարում է անձնական գործերը, և՛ հոգում Ֆրանսիայում թոշակառուների բժշկական ծախսերը:

ՎԱԲԱԱԴ Գլխավոր տնօրենի և Արտերկում ֆրանսիացիների ասամբլեայի Սոցիալական հարցերի հանձնաժողովի (2012թ. մարտի 5 - վերջինիս 16-րդ նիստի ժամանակ) երկխոսության անմիջական արդյունք հանդիսացող այս ծառայության ներդրումը մեծ առաջընթաց է և շատ սպասված արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից:

PDF - 343.2 ko
CIRCULAIRE ASSURANCE MALADIE-2014
(PDF - 343.2 ko)

տպագրված ... 10/02/2014

Էջի սկիզբ