Բերտրան Տավերնիեյի « Կապիտան Կոնան » ֆիլմը

Հակիրճ բովանդակությունը. Ինչ-որ տեղ Բալկաններում, 1918թ. նոյեմբեր : Դաշնակիցների հաղթանակը Սալոնիկի ճակատում ամրապնդում և լրացնում է ամբողջական հաղթանակը մյուս ճակատներում : Կոնանի դերն այստեղ նշանակալի է : Սպանել կոնկրետ մեկին, բոլորն էլ կարող էին : Բայց նրան սպանելով ահ ու սարսափ սերմանել տասնյակ հազարավորների գլխում, սա արդեն նրա գործն էր՝ Կոնանի և նրա խմբի, ովքեր կամավորական զորախմբերի առաջամարտիկներն էին : Բայց հենց որ այդ անիծյալ պատերազմն ավարտվեց, նրանցից պահանջեցին, որ թաքցնեն իրենց դաշյունները, արյան մեջ կորած իրենց ձեռքերը, դեմքերը և մարդասպանի իրենց հիշողությունները : Մինչև իսկ իրենց մեդալները : Խնդիրն այն է, որ պատերազմները կարող են այսօր կամ վաղն ավարտվել, սակայն մարտիկների ոգին չի կարող նույնժամ ետ կանգնել պայքարելու իր ոգևորությունից :

Ֆիլմն անգլերեն ենթագրերով կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում հինգշաբթի, սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00 : Մուտքն անվճար է :

publié le 01/06/2017

haut de la page