«Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր կրթական ծրագրի ներդրումը Ֆրանսիական համալսարանում [fr]

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀ) ներդրվել է նոր կրթական ծրագիր՝ «Բանկային գործ և ապահովագրություն», այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել են ՀՖՀ-ի ռեկտոր, պրն. Ժան-Ժակ Մոնտուան և ԱԳԲԱ -Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, պրն. Հակոբ Անդրեասյանը, ում ղեկավարած ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է ՀՖՀ-ի հետ : Նոր մասնաճյուղը հնարավորություն կտա պատրաստել երկու լեզվի տիրապետող ղեկավարներ շատ խոստումնալից մի սեկտորի համար, որը բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ ունի, նշեցին բանախոսները : .

Հայաստան կատարած պետական այցի ընթացքում, Ֆրանսիայի Նախագահ, պրն. Ֆրանսուա Օլանդը խոսել էր նոր մասնաճյուղի մասին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի առիթով, ընդգծելով ՀՖՀ-ի դերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում : Հիմնադրումից՝ 1995թվականից ի վեր, ՀՖՀ-ն, որ սերտորեն համագործակցում է իր ակադեմիական գործընկերոջ՝ Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ, դասվում է Հայաստանում լավագույն բարձրագույն կրթական հաստատությունների շարքում : Ավելի քան 1000 շրջանավարտ հնարավորություն են ունեցել ստանալ փայլուն կրթություն և օգտվել ֆրանսիական կրթական համակարգի հարուստ փորձից : Այսօր, Համալսարանում սովորում է շուրջ 900 ուսանող հետևյալ մասնագիտացումներով.

-  Բակալավրիատ (4 տարի)

  • Իրավունք
  • Կառավարում
  • Մարկեթինգ

-  Մագիստրատուրա (2 տարի)

  • Մարկեթինգ և վաճառք
  • Ֆինանսներ և վերահսկողություն
  • Միջազգային գործարար իրավունք

Ֆրանսիական Համալսարան դիմելու համար.
-  Գործերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2014թ. հունիսի 20
-  Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ՝ ufar.am

JPEG - 74.6 ko
L’Université française en Arménie sera dotée dès la rentrée prochaine d’une nouvelle filière en «Banque et Assurance» Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը նոր ուսումնական տարվա հենց սկզբից կունենա բակալավրիատի նոր կրթական ծրագիր՝ «Բանկային գործ և ապահովագրություն»

տպագրված ... 26/06/2014

Էջի սկիզբ