ԲԱՑԱՀԱՅՏԵՔ «France DIPLOMATIE» –ին ռուսերենով

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը բացել է իր ռուսալեզու https://www.diplomatie.gouv.fr/ru/ կայքը և Twitter @francediplo_RU թվիտերյան էջը:

Հաղորդակցության այս նոր վեկտորները նախատեսված են աշխարհի շուրջ 300 միլիոն ռուսախոս օգտատերերի համար, ովքեր հնարավորություն կունենան բացահայտելու դիվանագիտական, մշակութային և տնտեսական մեր հարաբերությունների բազմազանությունն աշխարհում և անմիջականորեն իրազեկված կլինեն Ֆրանսիայի, նրա գրավչությունների և հաղթաթղթերի մասին:

Այսպիսով, 2012-ին անգլերենից և իսպաներենից, 2013-ին արաբերենից և գերմաներենից հետո, ռուսերենը դառնում է «France diplomatie»-ի վեցերորդ լեզուն : Ներկայացված են նաև չինարեն և ճապոներեն ավելի հակիրճ տարբերակները :

Այս առիթով, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի բարեկամներ, ձեզ է ներկայացվում ֆրանսիական դիվանագիտության՝ «France Diplomatie» ռուսերեն լեզվով կայքը : Այն նախատեսված է աշխարհում շուրջ 300 միլիոն օգտատերերի համար, ովքեր իրենց մտքերն արտահայտում են ռուսերենով՝ լեզու, որ մենք գնահատում ենք Ֆրանսիայում: Կայքի նպատակն է հնարավորություն ընձեռել ձեզ բացահայտելու հյուրընկալ երկիր և աշխարհում գործուն դերակատարություն ունեցող այսօրվա Ֆրանսիան»:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարի ողջույնի ամբողջական ուղերձին ծանոթանալու համար՝ սեղմել այստեղ:

PNG

տպագրված ... 15/02/2018

Էջի սկիզբ