Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության առաքելությունը Հայաստանում. նոր հեռանկարներ ֆրանսիական դպրոցների համար [fr]

Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության (ԱՖԴԳ) Կրթության աջակցության ծառայության պետ պարոն Ժան-Լյուկ Մասեն-ի և վերջինիս օգնական տիկին Բերանժեր Բարտեի Հայաստան կատարած այցի կապակցությամբ Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոն կազմակերպել էր ընդունելություն, որին մասնավորապես ներկա էին ֆրանսիական տարրական դպրոցի և մանկապարտեզի տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաև աշակերտների ծնողները:

Դեսպանը հիշեցրեց ԱՖԴԳ կարևորությունը՝ 130 երկրում 480 հաստատություն, որոնցում ընդգրկված են ավելի քան 300 000 աշակերտ: Սույն հաստատությունները, որոնք առաջարկում են Ֆրանսիայի կրթական ծրագրին համարժեք կրթություն, ապահովում են ֆրանսիացի, ինչպես նաև տվյալ երկրում ֆրանսիական կրթության որակով և ֆրանսիական դիպլոմներով հետաքրքրված աշակերտների ընդունելությունը: ԱՖԴԳ կողմից կրթաթոշակներ կարող են տրամադրվել ֆրանսիացի աշակերտներին:

Երևանի երկու դպրոցները ներգրավված են ԱՖԴԳ ցանցում և ապահովում են 141 երեխայի կրթությունը: Այդ հաստատությունները տրամադրում են բոլորի կողմից ճանաչված ֆրանսերեն լեզվով որակյալ ուսուցում, ինչում էլ կայանում է դրանց գրավչությունը: Այսօր երկու դպրոցներն ակտիվորեն փնտրում են մեկ ընդհանուր շենք, որտեղ կհաստատվեն երկու կառույցները:

Դեսպանը գոհունակություն հայտնեց Երևանի երկու ֆրանսիական դպրոցների մերձեցման կապակցությամբ, որոնք այսուհետ ունեն համատեղ հաստատման ծրագիր, միասնական կայքէջ և այդ հաստատություններում, ինչպես նաև Դեսպանությունում առկա տեղեկատվական գրքույկներ:

Դեսպանն ընդգծեց մանկապարտեզից համալսարան ամբողջական կրթության հաստատման կարևորությունը, որը բակալավրից հետո աշակերտներին հնարավորություն կընձեռի բարձրագույն կրթությունը շարունակել Ֆրանսիայում:

Պարոն Մասենն իր հերթին գոհունակություն հայտնեց երկու դպրոցների դինամիկության համար:

Սույն ընդունելությունն առիթ հանդիսացավ, որպեսզի աշակերտների ծնողները երկար հաղորդակցվեն Դեսպանության մշակութային ծառայության, ԱՖԴԳ ներկայացուցիչների, ինչպես նաև դպրոցների տնօրենների հետ:

L’Ambassadeur de France et l’Ambassadeur Hristea, Chef de la délégation européenne en Arménie s’entretiennent avec M. Massin
L’Ambassadeur de France s’entretenant avec les institutrices des écoles françaises
M. Massin, Mme Bartet et le Conseiller de Coopération et d’Action Culturelle, M. Jean-Michel Kasbarian se félicitent des nouvelles perspectives pour les écoles françaises

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ