Արտերկրում պատվաստման դեպքում առողջության անձնագիր ձեռք բերելու դիմում (ընթացակարգ՝ Ֆրանսիա մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների և ոչ եվրոպական երկրների քաղաքացի ուսանողների համար) [fr]

Ֆրանսիայում առողջության անձնագիրը տրվում է այն անձանց, ովքեր ունեն թեստի բացասական արդյունքը կամ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերից մեկով պատվաստման ամբողջական կուրսը հաստատող հավաստագիր:

ԵՄ անդամ երկրի քաղաքացի չհանդիսացող օտարերկրացիների և ուսանողների այցելությունը Ֆրանսիա դյուրացնելու համար, գոյություն ունի երկու հատուկ համակարգեր, որոնք թույլ են տալիս ձեռք բերել Ֆրանսիայի տարածքում վավեր, պատվաստումը հաստատող առողջության անձնագրին համապատասխան QR կոդ:

Այս երկու համակարգերը համապատասխանաբար բաց են ոչ եվրոպացի օտարերկրյա քաղաքացիների, զբոսաշրջիկների և ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ուսանողների համար:

Հիշեցում․ ժամանակավոր QR կոդը կարող է ստեղծվել նաև առողջապահության մասնագետի կողմից՝ ՀՏ-ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ անտիգենի հետազոտությունը ստանալուց հետո:

Ո՞վ կարող է դիմել առողջության անձնագիր ձեռք բերելու համար:

Եթե պատվաստվել եք հետևյալ երկրներից որևէ մեկում՝ Եվրամիության անդամ երկրներ, Ալբանիա, Անդորրա, Ֆարերյան կղզիներ, Իսլանդիա, Իսրայել, Լիխտենշտեյն, Հյուսիսային Մակեդոնիա, Մարոկկո, Մոնակո, Նորվեգիա, Պանամա, Միացյալ Թագավորություն (Անգլիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա և Ուելս), Սան Մարինո, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա, Վատիկան, ձեր պատվաստման երկիրը տրամադրում է Ֆրանսիայում կամ Միացյալ Թագավորության կողմից ընդունված ԵՄ-ի թվային COVID սերտիֆիկատ՝ նաև Ֆրանսիայում ընդունված թվային ձևաչափով: Այդ դեպքում, հարկավոր չէ փոխարկել ձեր առողջության անձնագիրը:

Երկրների ցանկը, որոնց համար առաջարկվում է այս ծառայությունը, մշտապես աճում է: ԵՄ-ի թվային COVID վկայագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրոպական հանձնաժողովի այս թեմային վերաբերող կայքէջը:

Դուք կարող եք պատվաստմանը համարժեք առողջության անձնագիր ձեռք բերելու համար դիմել, եթե համապատասխանում եք հետևյալ պայմաններին՝

  • Դուք չեք պատվաստվել հետևյալ երկրներից որևէ մեկում՝ Եվրամիության անդամ երկրներ, Ալբանիա, Անդորրա, Ֆարերյան կղզիներ, Իսլանդիա, Իսրայել, Լիխտենշտեյն, Հյուսիսային Մակեդոնիա, Մարոկկո, Մոնակո, Նորվեգիա, Պանամա, Միացյալ Թագավորություն (Անգլիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա և Ուելս), Սան Մարինո, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա, Վատիկան: Այս երկրները թույլ են տալիս ձեռք բերել Ֆրանսիայում ընդունված վկայական,
  • 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ լրացել է Ձեր 12 տարին 2 ամիսը: Այս տարիքը չբոլորած անչափահասները չեն ենթարկվում առողջության անձնագիր ունենալու պարտավորությանը,
    • ավելի քան 4 շաբաթ առաջ՝ մեկ դեղաչափով պատվաստանյութի ներարկումից հետո (Johnson & Johnson),
    • ավելի քան 7 օր առաջ՝ երկու դեղաչափով պատվաստանյութի երկրորդ ներարկումից հետո (Pfizer, Moderna, AstraZeneca),
    • ավելի քան 7 օր առաջ՝ ներարկումից հետո, եթե դուք ապաքինվել եք Covid-19-ից (այս դեպքում անհրաժեշտ է միայն մեկ ներարկում),
    • ավելի քան 7 օր առաջ՝ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում ընդգրկված պատվաստանյութի (Sinovac/Coronavac կամ Sinopharm/BBIB-PVeroCells) երկու դեղաչափ ստանալուց հետո պահանջվող mRNA-ի ևս մեկ խթանիչ դեղաչափի ներարկումից հետո (Moderna ou Pfizer)

Ինչպե՞ս դիմել:

Առողջության անձնագիր ձեռք բերելու համար կարելի է դիմել՝

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել France Diplomatie-ի կայքէջը:

տպագրված ... 10/11/2021

Էջի սկիզբ