Արտասահմանում բնակվող ֆրանսիացիների ձեռքբերումները [fr]

« Արտասահմանում բնակվող ֆրանսիացիների ձեռքբերումները ». այս անունն է կրում Ֆրանսիայի սահմաններից դուրս տնտեսական, հասարակական և մշակութային ոլորտներում հաջողության հասած մեր հայրենակից մի շարք ֆրանսիացիների անցած մասնագիտական ուղին ներկայացնելու և կարևորելու նպատակով կազմակերպվող միջոցառումը : Վեց ձեռքբերումներ կդասակարգվեն հետևյալ բնագավառներում` Ձեռնարկատիրություն, Հասարակական/հումանիտար, Երիտասարդական ոլորտներ, Շրջակա միջավայր, Ապրելու արվեստ և Համակրանք :

Միջոցառումն իրականացվում է "lepetitjournal.com" կայքի նախաձեռնությամբ, որի հրապարակումները նախատեսված են արտասահմանում բնակվող ֆրանսիացիների համար :

Արտասահմանում բնակվող ֆրանսիացիների հարցերով նախարարը ցանկություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերելու այս նախաձեռնության հաջորդ իրականացմանը: Այսպիսով, տիկին Կոնվե – Մուրեն ժյուրիի կազմում կմասնակցի թեկնածուների ընտրությանը և 2013 թ. մարտի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում կընդունի « Արտասահմանում բնակվող ֆրանսիացիների ձեռքբերումները » միջոցառման 6 դափնեկիրներին : Այդ առթիվ կկազմակերպվի երեկույթ` միջազգային շարժունակությամբ աչքի ընկնող գործիչների մասնակցությամբ : Միջոցառման գործընկերները ևս կմիանան երեկույթին` համախմբվելով Ֆրանսիան աշխարհում պրոպագանդելու և միջազգային հարթակում ֆրանսիացիներին օժանդակելու ընդհանուր նպատակի շուրջ :

Թեկնածության հայտաթերթիկը հասանելի է հետևյալ հասցեով`

http://www.lepetitjournal.com/trophees

Հայտաթերթիկների լրացման վերջնաժամկետն է 2013 թ. հունվարի 31-ը :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ