Արսեն Չաքարյանի հիշատակին [fr]

Օգոստոսի 4-ին Վիլժյուիֆում 102 տարեկան հասակում վախճանվել է Արսեն Չաքարյանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամի՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ:

Միսաք Մանուշյանի զինակից, հայ պոետ և կոմունիստական ակտիվիստ Չաքարյանը, ով սերում էր ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքից, 1939-40թ.թ. ֆրանսիական բանակում ծառայելուց հետո՝1940-ին միացավ Դիմադրության շարժմանը:

Մանուշյանի ջոկատը բազում հաղթանակներ տարավ ֆաշիստական օկուպանտների նկատմամբ: Ջոկատի 23 անդամներ 1944թ-ի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվեցին Մոն Վալերիենում: Օգտագործելով խմբի անդամների այլազգի լինելու հանգամանքը՝ օկուպացնող զորքերը փորձեցին վերջիններիս ներկայացնել որպես ահաբեկիչներ և հանցագործներ: Սակայն ֆրանսիացիների համար սա ևս ազդակ էր ներգաղթյալների դերը Դիմադրության շարժման մեջ արժևորելու համար:

Մանուշյանի խմբի գործունեությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ֆրանսիայի ազատագրման համար մեծ է օտարազգի մարտիկների դերը, որոնց մի մասը Ֆրանսիայի Դիմադրության շարժման տարիներին չուներ որևէ պետության քաղաքացիություն:

Արսեն Չաքարյանն իր կյանքի ողջ ընթացքում շարունակեց քարոզել Դիմադրության արժեքները և տարբեր հանդիպումների ընթացքում դրանք նոր սերնդին փոխանցել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Չաքարյանի ընտանիքին և հարազատներին:

JPEG

տպագրված ... 06/08/2018

Էջի սկիզբ