Արխիվների գծով միջազգային տեխնիկական ստաժավորում /STIA/

Հիմնադրված 1951թ, STIA-ն ի սկզբանե նախատեսված է եղել որպես պրակտիկա Խարտիաների ազգային դպրոցի սաների և օտարերկրյա արխիվիստների համար: Նրա նպատակն է եղել օգնել բոլոր մայրցամաքների արխիվիստներին վերականգնելու գրավոր ժառանգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Այսօր այն հասցեագրվում է աշխարհի 5 մայրցամաքներից եկած ավելի քան 30 ֆրանկոֆոն մասնագետների, արխիվիստներ, ովքեր աշխատում են ազգային կամ տեղական, հանրային կամ մասնավոր հաստատություններում : Դասընթացներն անց են կացվում ապրիլից հունիս և կազմված են դասախոսություններից, սեմինարներից, այցերից Փարիզ կամ շրջաններ, ինչպես նաև անհատական պրակտիկ աշխատանքներից :

Յուրաքանչյուր ստաժոր հնարավորություն ունի.
- կիսել իր փորձը ֆրանսիացի կամ օտարերկրացի մասնագետների հետ
- բացահայտել ֆրանսիական կամ օտարերկրյա փորձը
- մասնակցել տվյալ մասնագիտությանն առնչվող բոլոր ասպեկտների քննարկմանը
- Ներգրավվել մարդկային և մասնագիտական միջազգային հարուստ ցանցում

Օպերատոր` Ֆրանսիայի Արխիվների վարչություն (DAF)

Պայմաններ

Դասընթացների վայրը` Փարիզ, տևողությունը` երկուսուկես ամիս

Ընթացակարգ

· Հայտի ձևաթուղթ վերցնելու կարգը. Դասընթացներին նախորդող տարվա հունիս ամսվանից սկսած հայտ ներկայացնելու համար ձևաթուղթը կարելի է վերցնել DAF-ի վերապատրաստման և արհեստների գրասենյակից /ձևաթուղթը կարելի է ուղարկել փոստով, էլեկտրոնային փոստով կամ այն ներբեռնելով DAF-ի կայքից/ :

· Հայտերի ներկայացումը. Մինչև դասընթացներին նախորդող տարվա օգոստոս ամիսը, վերապատրաստման և արհեստների գրասենյակ

· Թեկնածուների ընտրությունը կատարվում է դասընթացներին նախորդող տարվա սեպտեմբեր/հոկտեմբեր ամիսներին հանձնաժողովի կողմից, որի նիստերը անց են կացվում DAF-ում :

Աջակցություն

· Ճանապարհածախս և կեցություն. ստաժորի, նրան գործուղող հաստատության կամ Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով բաժնի (SCAC) հաշվին :

· Կրթաթոշակ. Կրթաթոշակի համար կարելի է դիմել դեսպանության SCAC` ներկայացնելով թեկնածուի լրացված ձևաթերթիկը կցված մոտիվացիոն նամակով, ամենաուշը մինչև ստաժավորմանը նախորդող տարվա հունիսի 15-ը : Այս կրթաթոշակները հատկացվում են ըստ ներկայացրած փաստաթղթերի :

· Ստաժավորման արժեքը. Անվճար` եթե կրթաթոշակ է ստացել, հակառակ դեպքում` 260 եվրո : (Ստաժորի կամ նրան գործուղող հաստատության հաշվին)

Տեղեկություններ

Մշակույթի և հաղորդակցության նախարարություն

Ֆրանսիայի Արխիվների վարչություն -Վերապատրաստման և արհեստների գրասենյակ

Հասցե` Ֆրանկ Բուրժուա փող. 56

75141 Փարիզ Cedex 03

Հեռ.` + 33 1 40 27 67 23 / fax : + 33 1 40 27 63 65

Տեղեկություններ

տպագրված ... 15/02/2012

Էջի սկիզբ