«Արդյո՞ք կարելի է խոսել եվրոպական մշակույթի մասին» [fr]

Ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցությամբ, Ֆրանսիայի դեսպան պրն. Անրի Ռենոն, մարտի 26-ին, ժ. 14.30-ին, հրավիրված էր Երևանի պետական համալսարան` «Կարելի՞ է խոսել եվրոպական մշակույթի մասին» թեմայով դասախոսություն կարդալու:

Երևանի Պետական, Բրյուսովի անվ. լեզվաբանական և մանկավարժական համալսարանների ավելի քան 200 ֆրանկոֆոն ուսանողներ և դասավանդողներ, ինչպես նաև ԵՊՀ ռեկտորը, ներկա էին այս դասախոսությանը, որի ընթացքում Դեսպանը նախ ներկայացրեց ԵՄ անդամ երկրների մշակութային տարբերությունները առանցքային հարցերի շուրջ` հաճախ տարամետ տեսակետների պատճառով (Պետության դերը, կրոնի տեղը, վերաբերմունքը գիտական առաջընթացի նկատմամբ…):

Այնուհետև Դեսպանը խոսեց մշակութային ընդհանուր հիմքի և հիմնարար արժեքների մասին, որոնց վրա կառուցվել է ԵՄ-ն, շեշտը դնելով երկխոսության, փոխզիջման և հակասությունների հաղթահարման մշակույթից մինչև ընդհանուր քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Նա հիշեցրեց, որ որոշ արժեքներ ունեն զուտ եվրոպական նշանակություն, ինչպես օրինակ կյանքի իրավունքը, համերաշխությունը և միասնությունը` բազմազանության մեջ:

Վերջապես, Դեսպանը խոսեց ԵՄ իսկական մշակութային քաղաքականության առաջացման մասին, առանձնացնելով երեք գերակա ուղղություններ` եվրոպական մշակութային տարածքի ստեղծում, երիտասարդ եվրոպացիների միջև փոխանակումների խրախուսում և արտերկրում եվրոպական ինքնության ներկայացում:

Եզրափակելով իր խոսքը, Դեսպանը հիշեցրեց, որ ի սկզբանե գոյություն չունեցող մշակույթը մի Եվրոպայի, որը երբեմն քննադատվել է որպես «առևտրականների Եվրոպա», երբեք չի դադարել եվրոպական ծրագրի նպատակը լինելուց : Այսօր արդեն Եվրամիությունը հավակնում է ունենալ ուժեղ մշակութային ինքնություն:

JPEG - 193.8 ko
Le doyen et le responsable des relations extérieures de l’Université d’Etat d’Erevan accueillent l’Ambassadeur ԵՊՀ դեկանը և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը դիմավորում են Դեսպանին
JPEG - 155.6 ko
Le Recteur et l’Ambassadeur à la tribune... Ռեկտորը և Դեսպանը ամբիոնում…
JPEG - 126.9 ko
... face aux étudiants … ուսանողների դեմ հանդիման
JPEG - 434.1 ko
Cocktail de remerciements Շնորհակալական կոկտեյլ

տպագրված ... 29/03/2012

Էջի սկիզբ