Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում [fr]

JPEG

Բիզնես Ֆրանսի կողմից ՀՀ Առողջապահության նախարարության գործընկերությամբ կազմակերպված Հայաստանում Առողջապահության ֆրանսիական օրերն անցկացվեցին ս.թ. հուլիսի 6-ից 7-ը Երևանում: Այս միջոցառման նպատակը ախտորաշման և բուժման ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումներն են: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն բացեց լիագումար նիստը հիշեցնելով ֆրանսիական առողջապահական ծառայություների բարձր որակի մասին, որը Clubs Santé-ի շնորհիվ տարածում է գտել ողջ աշխարհում : Այն ճանաչում է գտել նաև French Healthcare նոր ապրանքանիշի շնորհիվ, որը ներկայացնում է Ֆրանսիայի առողջապահության բնագավառի առավելությունները հանրային և մասնավոր ոլորտներում:

Կյանքի տևողության ցուցանիշներով Ֆրանսիան աշխարհում 5-րդն է և բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում ունի 13 Նոբելյան մրցանակակիր : Ֆրանսիացի բժիշկները բազմաթիվ նորարարություններ են գրանցել դեմքի փոխպատվասման, սրտի բջիջների իմպլանտացիայի կամ արհեստական սրտի իմպլանտացիայի ոլորտներում: Վերջապես, ֆրանսիական բժշկական, մասնավորապես դեղագործական արդյունաբերության դինամիզմը վկայում է նաև ոլորտում ֆրանսիական գերազանցության մասին՝ առողջապահական արտադրանքը Ֆրանսիայի արտահանման սեկտորում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ միայն դեզագործական ապրանքների արտահանման ցուցանիշը 2016թվականին հասել է մինչև 25,8 միլիարդ դոլարի:

Ն.Գ. պարոն դեսպանը կարևորեց Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանում առողջապահության համար: Անցած տարվա մարտին Ֆրանսիայի դեսպանությունը ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ բացեց Anios լաբորատորիայի բուժհիմնարկների ախտահանման նյութերի արտադրամաս Երևանի ազատ տնտեսական գոտում : Իսկ բոլորովին վերջերս Սանոֆի ընկերության հետ երկարաձգվեց գործընկերությունը հոգեկան առողջության ոլորտում : Այսպիսով, Ն.Գ. պարոն Դեսպանն ակնկալում է, որ այս հանդիպումները հանգեցնեն նոր, կայուն գործընկերության՝ ի շահ ՀՀ քաղաքացիների :

JPEG

տպագրված ... 10/07/2017

Էջի սկիզբ