Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում [fr]

Ամսաթիվ՝ 2017թ. հուլիսի 6-ից 7-ը

Բիզնես Ֆրանսի կողմից ՀՀ Առողջապահության նախարարության գործընկերությամբ կազմակերպված կիրառական հետազոտություններին նվիրված «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա 2017թ. հուլիսի 6-ից 7-ը Երևանում :

Այս միջոցառման նպատակը ախտորաշման և բուժման ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումներն են :

Ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են փորձագետներ և դեղորայք և սարքավորումներ, ինչպես նաև առողջապահության պրոֆիլի գործիքներ արտադրող ընկերություններ, ղեկավարում է Ռուսաստանում

Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Պիեռիք Բոնարը : Լիագումար նիստը կբացեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Club Santé Russie-ի նախագահ Ժերոմ Գավեն, իսկ հայկական կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական ընկերությունները, կկազմակերպվեն դեղորայքի մատակարարմանը նվիրված թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ ֆրանսիական ընկերությունների և հայ գործընկերների և մասնագետների միջև :

Ֆրանսիական պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության ոլորտի ձեռնարկություններ և փորձագետներ: Առողջապահության ոլորտի ղեկավարների և բժիշկների կողմից երկար սպասված այս համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության սոցիալալան հարցերով խորհրդական Դանիել Մաթիոն, որի ելույթը նվիրված է «Ֆրասիայի հիվանդանոցային համակարգ՝ առողջապահական, կազմակերպչական և ֆինանսական խնդիրեր» թեմային, իսկ ուռուցքաբան-ուրոլոգ Պիեր Մոնոն կխոսի իր փորձի մասին :

Մասնակից ընկերությունները, այդ թվում GERFLOR (հատակի երեսպատում) RUMEX MEDICAL (GERMITEC – Antigermix ուլտրաձայնային տարածքների ստերիլիզացում, QUANTEL – MEDICAL – վիրահատական լազերների և ուլտրաձայնային հետազոտման սարքավորումների ամբողջական ընտրանի), SANOFI (դեղագործական լաբորատորիա), SERVIER (դեղագործական լաբորատորիա), կներկայացնեն վերջին նորարարությունները Ֆրանսիայում և իրենց լաբորատորիաների հետազոտութունների արդյունքները :

Միջոցառման կազմակերպիչներ
ՀՀ Առողջապահության նախարարություն
Բիզնս Ֆրանս
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանություն

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ