« Առաջին քայլեր » [fr]

Շարունակելով Խաչատրյան Տրիոյի հետ համագործակցությունը, որի շրջանակներում արդեն հասցրել ենք նշել Կլոդ Դեբյուսիի ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Ելիսեյան պայմանագրի ստորագրման 50-ամյա տարելիցը` ֆրանս-գերմանական դասական երաժշտության համերգով, այս անգամ, Ֆրանսիայի Դեսպանությունը Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Կարեն Քոչարյանի (թավջութակ) և նրանց երիտասարդ հյուրերի հետ միասին, հունիսի 1-ին նշեց երեխաների պաշտպանության միջազգային օրը :

Մեր և Տրիոյի կողմից մշակված` 2013-2014թթ միջոցառման համար նախատեսված ծրագրում երաժշտությունը համակցվում է արվեստի այլ դրսևորումների հետ :

« Առաջին քայլեր » անունը կրող համերգը, որն անցկացվեց Արամ Խաչատրյան թանգարանում հունիսի 1-ին ժամը 19 :00-ին, հնարավորություն կտա բացահայտելու այնպիսի մեծանուն երաժիշտների երիտասարդ տարիների ստեղծագործությունները, ինչպիսիք են Մոցարտը, Ռոսինին, Շուբերտը, Մենդելսոնը : Համերգի ողջ ընթացքում Տրիոյի հետ հանդես եկան երիտասարդ հայ տաղանդավոր երաժիշտներ:

JPEG - 65.7 ko

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ