Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Հանրապետության նախագահի կողմից [fr]

Commémorations du centenaire de la Première Guerre mondiale - JPEG2013թ. նոյեմբերի 7-ին, Հանրապետության նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդը կառավարության անդամների, խորհրդարանականների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացրեց Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված 2014թ. միջոցառումների ծրագիրը:

Նա հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարելիցը հիշատակել նշանակում է խաղաղության ուղերձ արտասանել. «միասին հիշել նշանակում է միասին ավելի ուժեղ լինել»: Հիշատակման այս միջոցառումները մեզ պարտավորեցնում են «առաջ տանել Ֆրանսիան, կառուցել Եվրոպան և պահպանել խաղաղությունը»:

Կարդալ ամբողջական ելույթը

2014թ. կնշանավորվի հինգ կարևոր իրադարձություններով

- 2014թ. հունիսի 22-28, Սարաևո` Եվրոպայի սիրտը. Եվրոպացիները պայմանավորվում են հանդիպել Սարաևոյում` հիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ հանդիսացող ակտի և Եվրոպայի պատմության հարյուրամյակը:

- 2014թ. հուլիսի 14, հարյուրամյակի միջազգային մեկնարկը. երթ Ելիսեյան դաշտերի պողոտայով, պատերազմական գործողություններին մասնակցած ավելի քան 70 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

- 2014թ. օգոստոսի 1-3, զորահավաք և ներգրավումը պատերազմի մեջ. Գերմանիայի պատերազմ հայտարելուց հետո, պատերազմի մեջ Ֆրանսիայի ներգրավման տարելիցին նվիրված միջոցառում` Գերմանիայի նախագահ, պրն. Յոախիմ Գաուկի ներկայությամբ

- 2014թ. սեպտեմբերի 12, Մարնի առաջին ճակատամարտը, որը թույլ տվեց կանգնեցնել Փարիզի դեմ սանձազերծած ագրեսիան

- 2014թ. նոյեմբերի 11, Նոտր-Դամ-դը-Լորետի միջազգային հուշահամալիրի բացումը` ի հիշատակ Նոտր-Դամ-դը-Կալեի ճակատամարտում զոհված 600 000 զինվորների

Այս կարևոր իրադարձություններից բացի, Հարյուրամյակի առաքելությունը, դեռևս 2013թ. վերջից սկսել է կազմակերպել 1914-1918թթ. պատերազմի հիշատակին նվիրված ավելի քան 1000 միջոցառում` կոնֆերանսների, ֆիլմերի, հետազոտական սեմինարների և դպրոցական հաստատություններում իրականացրած ծրագրերի տեսքով: Հայերի ճակատագիրը Մեծ պատերազմում թեմայով, որը ներգրավված է դպրոցական ծրագրերում, 2013թ. կազմակերպվել է երկու համաժողով ` «Հայոց ցեղասպանությունը, հարյուրամյակի նպատակ»` նոյեմբերի 5-ին և «Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի և Հարյուրամյակի պատմագրության մեջ»` դեկտեմբերի 2-ին:
Հարյուրամյակի և Առաջին համաշխարհային պատերազմի մասին ավելի մանրամասն`

Հարյուրամյակի առաքելության կայքում

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ