« Անուշ »օպերան նոր մեկնաբանությամբ կներկայացվի Երևանում ապրիլի 26-ին [fr]

Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնավորապես ներկա էին Ֆրանսիայի Դեսպան պրն. Անրի Ռենոն, Մշակույթի փոխնախարար պրն.Արթուր Պողոսյանը և բազմաթիվ լրագրողներ` Սերժ Ավեդիկյանը ներկայացրեց « Անուշ» օպերայի իր նախագիծը:

Ֆրանսիայի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների աջակցությամբ իրականացվող ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 19.00, Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում :

JPEG - 65.1 ko
Ֆրանսիայի Դեսպանը ընդունում է Սերժ Ավեդիկյանին

Ֆրանսիայի Դեսպանը ողջունեց « ֆրանս-հայկական իսկական համատեղ արտադրության» արդյունք հանդիսացող այս նախաձեռնությանը, որի իրականացման համար նախատեսված բյուջեյի կեսը հոգում է Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը հատկացնելով մոտ կես միլիոն եվրո :

Սերժ Ավեդիկյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի և Հայաստանի Մշակույթի նախարարություններին` նախագծին ցուցաբերած աջակցության համար :

Մամլո ասուլիսը եզրափակվեց հարցուպատասխանով, որը Սերժ Ավեդիկյանի և նրա գեղարվեստական խմբի անդամների համար առիթ էր պատասխանելու լրագրողների բազմաթիվ հարցերի :

JPEG - 58.4 ko
Սերժ Ավեդիկյանը ներկայացնում է « Անուշ» օպերայի նախագիծը Ֆրանսիայի Դեսպանի ներկայությամբ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ