Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը սկսում է 2020-2021 ուս տարվա ընդունելությունը [fr]

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը սկսել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրն առաջարկում է Ֆրանսիայի կրթության նախարարության ծրագրերին համապատասխան ուսուցում ֆրանսերենով, շնորհելով ֆրանսիական դիպլոմներ.

  • Diplôme national du brevet (ութամյա կրթության ատեստատ)
  • Diplôme du baccalauréat (ավագ կրթահամալիրի ատեստատ)

Կրթահամալիրն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց՝

  • Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան
  • Տարրական դպրոց ՝ 6-ից 10 տարեկան
  • Միջին դպրոց ՝ 11-ից 14 տարեկան
  • Ավագ դպրոց ՝ 15-ից 18 տարեկան

Կրթահամալիրն առաջարկում է նաև ՀՀ ԿԳՆ-ի կողմից ճանաչված ծրագիր՝ «Բլեզ Պասկալ » գիտական բաժնի ծրագիրը, որն առաջարկում է դասընթացներ ՀՖՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի նախապատրաստական կուրս ընդունվելու համար:

Covid-19 կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համատեքստում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հեռավար ուսուցման համակարգը ճանաչվել է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության ցանցի լավագույն համակարգերից մեկը:

Մանրամասների համար` ստրոև ներբեռնեք կրթահամալիրի բրոշյուրը և այցելեք կրթահամալիրի կայք` http://www.arm.ecolefrancaise.am

PDF - 1.6 Mo
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր բրոշյուր
(PDF - 1.6 Mo)

տպագրված ... 31/01/2021

Էջի սկիզբ