Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ և պատասխասնել նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող հետևյալ հարցին.

Հարց- Որպես Մինսկի խմբի անդամ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում լարվածությունը մեղմելու համար :

Պատասխան- « Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար պարոն Ժան-Մարկ Էրոն նույն օրը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ, պարոն Էդվարդ Նալբանդյանի հետ : Նա նրան է հայտնել մեր խորը մտահոգությունը շափման գծի վրա ընթացող մարտերի համար, ընդգծել, որ չկա ռազմական լուծում և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նա նշել է տևական խաղաղ լուծում գտնելու հրատապ անհրաժեշտությունը: Նախարարը հաստատել է այդ նպատակին ուղղված ջանքերը շարունակելու Ֆրանսիայի վճականությունը Միացյալ նահանգների և Ռուսատանի հետ միասին համանախագահության շրջանակներում : Այսօր հետկեսօրին պարոն Էրոն հեռախոսազրույց կունենա իր ադրբեջանցի գործընկեր պարոն Էլմար Մամեդյարովի հետ, որին կփոխանցի ֆրանսիայի նույն ուղերձը :

Մինսկի խմբի համանախագահ դեսպան Պիեռ Անդրոն և նրա ամերիկացի և ռուս գործընկերները, նույնպես դատապարտել են ուժի կիրառումը և կոչ արել պահպանել հրադադարը: Համանախխագահները Մինսկի խմբի հետ կհանդիպեն ապրիլի 5-ին Վիեննայում և կմասնակցեն ԵԱՀԿ մշտական խորհրդին » :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ