Ամբրոնեյի Բարոկկո երաժշտության փառատոնում` Ռուզան Պետ [fr]

Ռուզան Պետրոսյանը` Ֆրանկոհիթ հաղորդման հեղինակը, ով ամեն ամիս, հայկական ռադիոյով մեզ օգնում է բացահայտել ֆրանսիական երաժշտության տաղանդավոր ներկայացուցիչներին, հրավիրված էր Ամբրոնեյի բարոկկո երաժշտության փառատոնի կոմից: Ֆրանսիայի Դեսպանության աջակցությամբ իրականացված այս ուղևորությունից վերադառնալով, նա մեզ ներկայացրեց միջոցառման հետաքրքիր պահերը և իր զգացողությունները:

JPEG - 63.7 ko
La voix du contre-ténor Philippe Jaroussky s’accordait à merveille avec la magnificence du lieu. 1. Կոնտրտենոր Ֆիլիպ Ժարուսկիի ձայնը հրաշալի կերպով ներդաշնակվում էր այս հիասքանչ վայրի հետ

Սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 6-ը Ամբրոնեյում, նշվում է բարոկկո երաժշտության փառատոնը: Ամբրոնեյը ֆրանսիայի հարավ- արևելքում գտնվող փոքրիկ համայնք է, որը պատկանում է Ռոն-Ալպ տարածաշրջանին: Ամբրոնեյը հատկապես ֆրանսիացիներին հայտնի է հնագույն պատմությամբ հարուստ 8-րդ դարում հիմնված «Սուրբ Աստվածածին» «L’abbaye Notre-Dame d’Ambronay» եկեղեցով, որը գոթական ճարատարապետության մասնիկներով ներկայացնում է 10-րդ, 13-րդ և 15-րդ դարերը :

JPEG - 16.8 ko
Voix et instruments de musique ont transporté les spectateurs aux XVIe et XVIIe siècles. 2. Երաժշտական գործիքները և ձայները հանդիսատեսին տարան դեպի հեռավոր XVI և XVII դարեր

1980թ.-ին Արվեստ և Երաժշտություն ասոցիացիան ստեղծեցին Ամբրոնեյի փառատոնը նվիրված հնագույն և բարոկկո երաժշտությանը: Հենց այս կաթոլիկ եկեղեցու տարածքում էլ 2003թ-ից սկսած հաստատվեց Մշակութային հանդիպման կենտրոնը:

Ավանդույթ դարձած փառատոնի շրջանակներում 15 օր կյանքն աշխուժանում է «մերքանտիլ» աշխարհից մեկուսացած Ամբրոնեյի վանք-մենաստանում, բացօթյա ծառաշատ այգիներում և վրան-համերգասրահում, ինչպես նաև մերձակա գյուղերի գոթիկ եկեղեցիներում:
2013-ի փառատոնը տեղի ունեցավ «Երազանքների մեքենա» (Machine à rêves) խորագրի ներքո : Հնագույն երաժշտության ակորդները խաթարում էին Ամբրոնեյի աստվածային լռությունը: Եկեղեցու ակուստիկան, հնագույն երաժշտական գործիքների, արտիստների ձայների սոպրանոն, տենորը և բասը հանդիսատեսին մի քանի ժամ կտրում էին իրական աշխարհից ու տեղափոխում դեպի 16-ից 17-րդ դարերը:
Լիոնից, ինչպես նաև Ֆրանսիայի այլ քաղաքներից և տարբեր երկրներից ժամանած հանդիսատեսները և լրագրողները յուրաքանչյուր օր հնարավորություն ունեցան երեքից ավել համերգ վայելելու տարբեր երկրներից ժամանած երաժիշտների, երգչախմբերի և կատարողների մատուցմաբ հնագույն և բարոկկո երաժշտության ստեղծագործությունների գեղեցիկ ընտրանին՝ Անտոնիո Վիվալդի, Մարկ Անտուան Շարպանտիե, Կլոդիո Մոնտեվերդի, Մոցարտ, Բախ, Հենդել..

Փառատոնի ծրագիրը շատ բուռն էր և բարոկկոյի երկրպագուներին ընտրության մեծ հնարավորություն էր տալիս. երաժիշտների ու դերասանների կողմից վերապատրասման դասեր , բացօթյա ջազային իմպրովիզացիաներ, գոթական եկեղեցիներում հնագույն գործիքների կախարդական նվագ, երգչախմբերի, մեներգիչների կատարումներ, բանդոնիոնի արգենտինյան հնչյուններ, կիթառի և հունական պոեզիայի միաձուլումից ստեղծված հրաշալի երգացանկ..

JPEG - 19.8 ko
Cœurs, solistes, jazz, bandonéon argentin, musique baroque et autres beautés sonores étaient au programme du festival 2013 d’Ambronay 3. Երգչախմբեր, մենակատարներ, ջազ, արգենտինական բանդեոն, բարոկկո երաժշտություն և ձայնային այլ հրաշքներ կազմում էին 2013թ. Ամբրոնեյի փառատոնի ծրագիրը

Իսկ Լիոնի Օպերայի դահլիճում հանդիսատեսը ֆրանսերեն թվայնացված ենթագրերով առիթ ունեցավ փառատոնի շրջանակներում վայելելու Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» կոմիկական օպերան: Հատկապես ֆրանկոֆոն հանդիսատեսին հայտնի դիրիժոր Ռընե Ժակոբսը, ով արդեն 10 տարի Փառատոնի հավատարիմ մասնակիցն է և հայտնի է Մոցարտի օպերայի իր յուրովի մեկնաբանություններով, այս անգամ նույնպես այն նորովի ներկայացրեց՝ ղեկավարելով Ֆրիբուրի բարոկկո նվագախումբը և Լիոնի Օպերայի նորաստեղծ երգչախմբի համերգը, որոնց կատարումները յուրահատուկ միաձուլում էին ստանում Օպերային երգիչների խաղին:

JPEG - 18 ko
"Tout finit par des chansons." Acte / Scène : Le mariage de Figaro,acte V, scène 19
JPEG - 21.2 ko
A Ambronay, Les noces de Figaro mises en musique !

Բարոկկոյի դարաշրջանը պատմության ամենահուզումնալից, էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է: Լիարժեք էմոցիան արտահայտվում է ոչ միայն ձայնով ու երգեցողությամբ, այլև՝ դերասանության, թատրոնի և երգի, ինչպես նաև հնագույն երաժշտական գործիքների հնչյունների միաձուլմամբ, ինչը ակնհայտ էր Ամբրոնեյի բարոկկո երաժշտության փառատոնում:

Պատրաստեց` Ռուզան Պետրոսյանը

Լուսանկարները`Բերնար Պիշենի, Ամբրոնեյի Մշակութային հանդիպման կենտրոնի համար

տպագրված ... 04/11/2013

Էջի սկիզբ