Ակրոբատիկ ներկայացում “Անկայուն” [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր ԱԿԲԱ բանկի աջակցությամբ, հայ հանդիսատեսին հրավիրում է բացահայտելու « Les Hommes Penchés » խմբի արտիստ Նկիոլա Ֆրեզոյի՝ ժամանակակից կրկեսի «Անկայուն» ակրոբատիկ ներկայացումը:

Համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ, Երևանում և Գյումրիում տեղի կունենան երկու բացօթյա ներկայացում: Մուտքն ազատ է:

Մայիսի 21-ին, ժամը 19: 30-ին հանդիպում ենք Երևանում, ԹՈՒՄՈ այգում:
Մայիսի 23-ին, ժամը 16: 00-ին՝մշակութայինմայրաքաղաք Գյումրիի Կենտրոնական այգում ՝ԹՈՒՄՈ կենտրոնի դիմաց:

տպագրված ... 31/05/2021

Էջի սկիզբ