Ակունք գյուղում բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոն [fr]

2016թ. սեպտեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մեկնել էր Կոտայքի մարզի Ակունք գյուղ՝ մասնակցելու Օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, որի կառուցումը համաֆինանսավորվել է ֆրանսիական Ռոն-Ալպեր շրջանի կողմից : Միջոցառմանը ներկա էին Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը և Շեն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Մինասյանը :

JPEG

Գյուղատնտեսությունը կարևոր ոլորտ է Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցության և Հայաստանի զարգացման համար: Ն.Գ պարոն Շարպանտիեն գոհունակություն հայտնեց 2014 թվականից սկիզբ առած, մի կողմից Լիոն - Երևան համագործակցության և փոխանակման ասոցիացիայի (APECLE) և մյուս կողմից Շեն բարեգործական հասարակական կազմակերպության միջև փայլուն համագործակցության առիթով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ կառուցել այս կենտրոնը՝ օրգանական մթերքի արտադրության ոլորտում հնարավորինս մեծ թվով ֆերմերներ վերապատրաստելու և ներգրավելու նպատակով: Այս համագործակցությունն արտացոլում է ֆրանսիական Ռոն-Ալպեր շրջանի և ՀՀ Կոտայքի մարզի միջև աշխույժ հարաբերությունները:

JPEG

2016թվականի դեկտեմբերին կայանալիք Ապակենտրոնացված համագործակցության ֆրանս-հայկական 3-րդ համաժողովը թույլ կտա խորացնել այս կարգի գործընկերությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածքների տնտեսական զարգացման, մասնագիտական վերապատրաստման և երիտասարդների զբաղվածության հետ կապված հիմնախնդիրներին:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ