Ակադեմիական արմավենու շնորհման արարողություն Դեսպանատանը [fr]

Ֆրանսերեն լեզվի, ֆրանսիական գրականության և մշակույթի դասավանդման, տարածման և ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար, հինգ հայ ականավոր գործիչների շնորհվեց Ակադեմիական արմավենու շքանշան: Պարգևների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 27-ին Ֆրանսիայի դեսպանատանը:

Cérémonie de remise des palmes académiques avec l'Ambassadeur - JPEG

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոն շնորհավորեց շքանշանակիրներին` ֆրանսերենին ծառայելու իրենց հանձնառության համար և խրախուսեց շարունակել իրենց գործունեությունը, որի շնորհիվ նրանք արժանացան այս պատվավոր կոչմանը:

Այս առիթով, Ակադեմիական արմավենու երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվեցին ֆրանսերեն լեզվի պատմության և տեսական հնչյունաբանության մասնագետ, դասախոս Իննա Երիցյանը և Շատոբրիանի, Բոդլերի և Անդրե Ժիդի ստեղծագործությունների թարգմանիչ, դասախոս Պարգև Շահբազյանը:

JPEG - 154.9 ko
L’Ambassadeur en compagnie d’Inna Yeritsian (à droite) et de Parkev Chahbazian (à gauche)

Երևանի պետական մանկավարժական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ, դոցենտ Դոնարա Ղազարյանը, Երևանի ֆրանսիական դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը և Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը պարգևատրվեցին Համալսարանական արմավենու ասպետի շքանշանով:

JPEG - 84.8 ko
Fraîchement décorée, Donara Ghazarian lors de ses remerciements

Remise des Palmes académiques à Martin Becker par l'Ambassadeur - JPEG Remise des Palmes académiques à Gaiane Karapetian par l'Ambassadeur - JPEG

Remise des Palmes académiques à Martin Becker (à gauche) et Gaiane Karapetian (à droite) par l’Ambassadeur

Ակադեմիական արմավենու շքանշանը, որ սահմանվել է Նապոլեոն առաջինի կողմից՝ Համալսարանի անդամներին մեծարելու նպատակով, այսօր հնարավորություն է ընձեռում պարգևատրելու այն անձանց, ովքեր նշանակալի ծառայություն են մատուցել ազգային կրթությանը՝ դասավանդման և գիտական հետազոտությունների ոլորտներում: Ակադեմիական արմավենին հանդիսանում է ֆրանսիական ամենահեղինակավոր շքանշաններից մեկը: Շքանշանների հանձնման արարողությունը առիթ էր մեծարելու այն մարդկանց, ովքեր իրենց նվիրել են կրթությանը և ֆրանս-հայկական մշակութային երկխոսության զարգացմանը:

PNG - 121 octets

Cérémonie de remise des palmes académiques avec l'Ambassadeur - JPEG L'Ambassadeur félicite les nouveaux chevaliers - JPEG

Cérémonie de remise des Palmes académiques avec l’Ambassadeur

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ