Ալեն Դելոնը Հայաստանում [fr]

«Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմի պրեմիերայի առիթով, հանրահռչակ ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը, դեկտեմբերի 17-ից 19-ը գտնվում էր Երևանում:

Պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում` ռուսահայ կինոարտադրողներ Ղևոնդ Անդրեասյանի և Վալերի Սահարյանի, Մշակույթի նախարար, տիկին Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի ներկայությամբ:

JPEG - 148 ko
L’Ambassadeur de France accueille Alain Delon lors de la première du film "Bonne année les mamans" «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիմի պրեմիերայի ժամանակ, Ֆրանսիայի Դեսպանն ընդունում է Ալեն Դելոնին

Ինչպես վերնագիրն է հուշում, «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմը, որ բաղկացած է հինգ տարբեր պատմություններից` մեծարում է մորը: Սա մի ռոմանտիկ կատակերգություն է, որի իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանում և Ֆրանսիայում և որի առանցքում մայրական սերն է: Գլխավոր հերոսը, ցանկանալով իրականացնել մոր երազանքը, կազմակերպում է նրա հանդիպումը Ալեն Դելոնի հետ:

JPEG - 41.2 ko
Alain Delon félicite l’attachée de presse de l’Ambassade de France ! Ալեն Դելոնը ողջունում է Ֆրանսիայի Դեսպանության մամլո կցորդին

Կինոմոսկվայում ցուցադրված պրեմիերայի կապակցությամբ, Ալեն Դելոնը, որ կանգ էր առել մոտակա հյուրանոցում, Ֆրանսիայի Դեսպանի ուղեկցությամբ կինոթատրոն գնաց ոտքով: Հավաքված բազմության առջև, որ կինոթատրոնի մուտքի մոտ սպասում էր նրան, դերասանն արտահայտեց իր « զարմանքն ու երջանկությունը, այն ժողովրդականության համար, որ ինքը վայելում է հայ հանդիսատեսի մոտ »:

Հայաստան կատարած իր երկօրյա այցի ընթացքում, Ալեն Դելոնին նախագահական պալատում ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Գակեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը` Էջմիածին կատարած նրա այցի ընթացքում: Դերասանը նաև այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ