Ազգային կառավարման դպրոցում (ENA) 2020թ․կարճաժամկետ միջազգային դասընթացների կրթաթոշակի ծրագիր [fr]
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆինանսավորում է ֆրանսիական կառավարության երկու կրթաթոշակ՝ Ազգային կառավարման դպրոցի (ENA) կարճաժամկետ միջազգային ծրագրերի համար։
Մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ ENA-ի կարճաժամկետ միջազգային ծրագրերն իրականացվում են կոնֆերանսերի, սեմինարների, կլոր սեղանների, առանձին դեպքերի ուսումնասիրման, տեղում այցերի ձևաչափով։ Ծրագրերը միտված են համեմատական դիրքորոշման օգնությամբ ազգային փորձը կիսելուն։
Այս ծրագրերը նախատեսված են օտարերկրյա պաշտոնյաների և հանրային ծառայությունների, հանրային կամ համանման ձեռնարկությունների կադրերի համար, որոնց թեկնածությունն առաջարկվում է նրանց կառավարության կողմից և համապատասխանում է հետևյալ չափորոշիչներին`
- - առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
- - առնվազն քառամյա բարձրագույն կրթության դիպլոմ կամ որոշակի դեպքերում՝ ղեկավար աշխատանքի համապատասխան փորձառություն,
- - լեզվի, որով ընթանալու է վերապատրաստումը լավ իմացություն։
Դեսպանության կողմից առաջարկվող երկու կրթաթոշակները ծածկում են Փարիզում ընթացող դասընթացների գրանցման և կեցության ծախսերը։
Առաջարկվող դասընթացներն են՝
- - « Crisis management and post-conflict management 2020 » (2020թ․նոյեմբերի 16-ից 27-ը, անգլերեն)
- - « Fighting corruption in 2020 » (2020թ․ դեկտեմբերի 07-ից 18–ը, անգլերեն)
***
Գրանցում․
1․ Թեկնածուները նախ պետք է գրանցվեն առցանց ENA-ի կայքում հետևյալ հղումով՝ https://www.ena.fr/Formation-continue-Second-semestre-2020/Programmes-Internationaux-et-d-approfondissement/Programmes-internationaux-courts-ex-Cisap
2․ Առցանց գրանցվելուց հետո պետք է ամբողջական փաթեթները ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին էլեկտրոնային եղանակով մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը, հետևյալ հասցեով՝ scac.erevan@gmail.com
3․ Ուշադրությու՛ն, դեսպանությունը կրթաթոշակների ֆինանսավորումն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում և ENA-ի կողմից թեկնածության փաթեթներն ընդունելու պայմանով։
***
Լրացուցիչ ցանկացած հարցի համար կապվեք դեսպանության համալսարանական համագործակցության հարցերով կցորդի հետ լրացնելով ստորև ներկայացված ձևաթուղթը կամ Campus France Arménie ֆեյսբուքյան էջի միջոցով։
- Covid-19 համաճարակի համատեքստում, հնարավոր է կազմակերպել հարցազրույցներ սկայպով՝ նախօրոք դիմելու դեպքում։
- Երևանի Ալիանս ֆրանսեզի բացումից հետո, հանդիպումները կարող են կազմակերպվել նախօրոք գրանցվելու դեպքում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը։ Հեռ.՝ 010 58 66 99.