Ֆրանկոֆոնիա. Հարավի ֆրանսախոս լրատվամիջոցների աջակցության Հիմնադրամի 26-րդ հանձնաժողովը գումարվում է Երևանում [fr]

Սույն թվի հուլիսի 21-ին և 22-ին Հարավի ֆրանսախոս լրատվամիջոցների աջակցման 26-րդ հանձանժողովը գումարվեց Երևանում : Հանձնաժողովի նիստը կայանում է ամեն տարի ՖՄԿ անդամ որևէ ֆրանկոֆոն երկրում, և հիրավի Հայաստանի մուտքը այդ կազմակերպության մեջ նշանավորելու համար է, որ այս տարի Երևանն է ընտրվել :

JPEG

Այս տարվա հանձնաժողովի կազմում էին լրատվության և հատկապես հարավի երկրների լրատվական ձեռնարկությունների ստրուկտուրիզացիայի մասնագետ յոթ բարձրակարգ միջազգային փորձագետներ, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության /ՖՄԿ/ Լրատվական ծրագրերի պատասխանատու՝ Պ. Տիդիան Դիոհը, ինչպես նաև երրորդ երկրների ֆրանկոֆոն լրատվամիջոցների ներկայացուցիչներ : Հանձնաժողովը նախագահում էր ՖՄԿ-ի <<Խաղաղություն, Դեմոկրատիա և Մարդու իրավունքներ>> բաժնի տնօրեն Պ. Քրիստոֆ Գիլհուն : Այդ առիթով հանձնաժողովի անդամները հանդիպեցին ՀՀ Արդարադատության Փոխնախարար Պ. Արման Թաթոյանի և հայ լրատվամիջոցների հայտնի գործիչների հետ, այցելեցին Հ1 հեռուստաընկերություն, ինչպես նաև Կուրիե դ՝ Էրևան / Երևանյան սուրհանդակ/ հայկական ֆրանկոֆոն թերթի խմբագրություն :

JPEG - 89.2 ko
Աջից ձախ՝ Պ. Ստեֆան Գիլհու, Պ. Ժան-Ժակ Մունտուա / ՀՖՀ/, Տ. Նարինե Նիկոլյան / Եվրոպայի խորհուրդ/ և Տ. Զառա Նազարյան / Երևանյան սուրհանդակ/ :
Երևանյան Սուրհանդակ

Հարավի ֆրանկոֆոն լրատվամիջոցների աջակցման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության կողմից 1998թ.-ին : Այն նպաստում է գրավոր ֆրանսախոս լրատվամիջոցների կողմից իրականցվող ծրագրերի ֆինանսավորմանը, վերապատրաստամանը, ինչպես նաև ցանկացած հատուկ կարիքների աջակցմանը : Վերջինիս նպատակն է նպաստել Հարավի երկրների բազմակարծիք և բարձրորակ լրատվության զարգացմանը : Մինչ օրս Հիմնադրամը օգնել է ավելի քան 150 ֆրանկոֆոն լրատվամիջոցների, որի շնորհիվ վերջիններս կարողացել են ձեռք բերել համակարգչային և ձայնագրող տեխնիկա, զարգացնել հեռահաղորդակցման միջոցները և իրականացնել ճիշտ կառավարում :

JPEG - 34.2 ko
La Documentation Française

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ