Հեծանվարշավ Հայաստան 2016 /Raid VTT Arménie 2016/ Կազմակերպիչների և մասնակիցների ընդունելությունը Ֆրանսիայի դեսպանատանը [fr]

2016թ. հուլիսի 20-ին, 10-րդ անգամ կազմակերպվող Raid VTT Հայաստան միջոցառման մասնակիցները հյուրընկալվեցին դեսպանատանը: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհավորեց այս մրցավազքի կազմակերպիչներին: Սա եռանդ, համերաշխություն և ինքն իրեն գերազանցելու կարողություն պահանջող արկած է , որը համախմբել է հայ և ֆրանսիացի պատանի հեծանվորդներին:

Raid VTT Հայաստան-ը կազմակերպվում է Նոր-Պա-դը Կալե շրջանի « Accueil et relais » ասոցիացիայի նախաձեռնությամբ, երկու տարին մեկ՝ սկսած 1998 թվականից և որի նպատակն է խթանել խնդիրներ ունեցող երեխաների սոցիալական ներառումը:

Այս տարի, 21 պատանի հեծանվորդներ, 14 օր՝ հուլիսի 12-ից 26-ը, շրջելու են Հայաստանով: Սա մի հիանալի հնարավորություն է զմայլվելու Հայաստանի հիասքանչ բնապատկերներով և հանդիպելու տեղի բնակչությանը: Նրանք արդեն անցել են նախատեսված երթուղու կեսը, որը մեկնարկել և ավարտվելու է Վանաձորում, գիշերակացը անցկացնելով Մարգահովիտում, Սևանում, Մարտունիում, Եղեգնաձորում, Ուրցասարում, Երևանում, Դալարիկում և Արթիկում:

Raid VTT Հայաստան-ի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք.

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ