ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանության և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության Համաձայնագիր [fr]

2013թ. հունիսի 28-ին ստորագրվեց համաձայնագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսերենի և արդի երկրագիտության դասավանդման ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է 2013-2014 ուսումնական տարում, 10-րդ դասարանի աշակերտների խմբի համար իրականացնել ֆրանսերենի և արդի երկրագիտության խորացված դասընթացներ, որոնք շաբաթական կտրվածքով կընդգրկեն 45 րոպեանոց 4 դասաժամ: Դասընթացների ընթացքում ուշադրություն կհատկացվի բանավոր խոսքին և ֆրանսիական ժամանակակից հասարակության բացահայտմանը, ինչպես նաև ֆրանսիական երաժշտությանը և կինոյին :

Դասընթացները կվարի լեզվաբանության մագիստրոսի կոչում ունեցող ֆրանսիացի դասավանդող, որի դասավանդման հմտությունները ճանաչվել և գնահատվել են Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից:

Le Conseiller de Coopération et d’Action Culturelle et le directeur du lycée intégré à l’université d’architecture
Les apprenantes de français qui bénéficieront du nouveau programme

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ