Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը [fr]

Քննարկումներ նախատեսող իր ծրագրի շրջանակներում, Ֆրանսիայի Դեսպանությունը, Ռիչարդ Կիրակոսյանի Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ գործընկերությամբ, առաջարկում է երկու հանդիպում ` դասախոս Բայրամ Բալչիի հետ :

Նախկինում Կենտրոնական Ասիայի (Տաշքենդ ) ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտաշխատող, Բայրամ Բալչին ներկայումս Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի Միջին Արևելքի հարցերով հետազոտական կենտրոնի փորձագետ է :

Թուրքիայի, և Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հարցերով մասնագետ Բայրամ Բալչին մայիսի 8-ին դասախոսություն կկարդա.

 Երևանի Պետհամալսարանում (մուտքն ազատ է) ժ.12.30-ից ժ.14-ը` «Թուրքիայի ազդեցության դիվանագիտությունը Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում» թեմայով :

 Գոլդեն Թյուլիպ հյուրանոցում (մուտքը հրավիրատոմսերով) ժ.14.30-ից ժ.16.30-ը`«Թուրքական քաղաքականությունը Սիրիայում և դրա հետևանքները Ռուսաստանի և Իրանի հետ նրա հարաբերություններում» թեմայով :

Դասախոսությունները կկարդացվեն ֆրանսերեն լեզվով` հայերեն թարգմանությամբ :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ