Ելիսեյան պալատում կայացած ճեպազրույցը նվիրված նախագահական այցին՝ ուղիղ հեռախոսակապով Ֆրանսիայի դեսպանատնից [fr]

JPEG - 41.5 ko
Les journalistes s’entretiennent avec l’Ambassadeur, en attendant que soit établie la connexion avec l’Elysée

Ֆրանսիայի Նախագահի, մայիսի 11-ից 13-ը Հարավային Կովկաս կատարելիք պետական այցի առիթով, Ելիսեյան պալատում մայիսի 6-ին, մամուլի համար կազմակերպվել էր նախապատրաստական տեղեկատվական ասուլիս: Ֆրանսիայի դեսպանությունը հեռախոսակապով միացել էր մամլո ասուլիսին և, Ելիսեյան պալատի առաջարկով հրավիրել Հայաստանի ֆրանկոֆոն լրագրողներին : Նրանց մեծ մասը ընդունելով առաջարկը, հնարավորություն ունեցավ ուղիղ միացմամբ հետևել նախապատրաստական տեղեկատվական ասուլիսին :

Ելիսեյան պալատի դիվանագիտական բաժինը ընդհանուր գծերով ներկայացրեց այցը և մասնավորապես Ֆրանսիայի Նախագահի այցը Հայաստան : Խոսքը հիմնականում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական ամուր կապերի խորացման մասին էր : Քանի որ այցի նպատակն ուղղված էր նաև երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների խորացմանը, ֆրանսիացի Նախագահը ժամանում է գործարար առաջնորդների մեծ պատվիրակության հետ, ովքեր կմասնակցեն Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումին :

Այս նախաձեռնությունը համընկավ ֆրանկոֆոն մամուլի միության հայկական մասնաճյուղի ստեղծման հետ, որի հանդիսավոր մեկնարկը տրվել էր մայիսի 7-ին Ֆրանսիայի դեսպանատանը:

JPEG - 58.3 ko
Conférence de presse simultanée – les journalistes francophones se sont montrés très intéressés par la présentation de la visite présidentielle.

տպագրված ... 14/05/2014

Էջի սկիզբ