Դեսպանի մամուլի ասուլիսը Մամուլի ազգային ակումբում [fr]

JPEG

2017թ. հունիսի 1-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Մամուլի ազգային ակումբում հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Լրագրողների հարցին թե ինչ փոփոխություններ կլինեն ֆրանս-հայկական հարաբերություններում Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո, դեսպանը, հիշեցնելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև խոր և վաղեմի հարաբերությունները պատասխանեց, որ երկու երկրները կշարունակեն էլ ավելի ամրապնդել քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կապերը :

Դեսպանը ողջունեց 2018թ. աշնանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում : Նա հիշեցրեց, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն արժեքներ կիսելու միջոց է, այլ նաև ընդհանուր լեզվի, որը պետք է զարգացնել Հայաստանում : Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի հաջողությունների համար, որն անցած տարի տոնեց իր 15-ամյա հոբելյանը, ինչպես նաև այս տարի իր տասնամյակը տոնող Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցի առնչությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին, Դեսպանը նկատեց, որ դրանք անցել են առանց բռնությունների և չեն վիճարկվել : Այսուհանդերձ նա ափսոսանք հայտնեց, որ գտնվել են մարդիկ, ովքեր իրենց թույլ են տվել ընտրակաշառքներ բաժանել :

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, դեսպանը նշեց, որ այն ամենից առաջ արտահայտում համանախագահների պատրաստակամությունը կողմերի միջև հանդես գալու որպես միջնորդ՝ հակամարտության բանակցային լուծման համար պայմաններ ստեղծելու նպատակով : Փոխզիջում գտնելու համար, լուծումը կախված է հակամարտող կողմերի կամքից և դժվար կլինի հասնել տևական զիջումների, եթե կողմերը չհարգեն հրադադարը :

Վերջում դեսպանն ափսոսանք հայտնեց Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման առնչությամբ : Այս գրասենյակը շատ կարևոր ծրագրեր է իրականացրել ժողովրդավարության և օրենքի գերակայության առումով, ինչպես նաև պակաս հայտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրը, տնտեսությունը, անվտանգությունը և այլն :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ